Երեւան-Թեհրան չվերթի ուղեւորներից մեկի մոտ փամփուշտ է գտնվել

«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ապրիլի 6-ին՝ ժամը 18.55-ին, Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի, պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից Երևան-Թեհրան չվերթի ուղևոր Իրանի քաղաքացի, 1990 թ. ծնված Հեսամ Բ.-ի ձեռքի պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտ:

Հեսամ Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց ժամը 19.45-ին բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում