Սերժ Սարգսյանը երդվեց
Նմանատիպ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Կարմիր գորգով ներս մտավ ու բեմ բարձրացավ Սերժ Սարգսյանը: Նա ողջունեց բեմում նստած ԱԺ նախագահին ու փոխնախագահներին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հատուկ նիստը բացված է.
«ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնելու, երդման արարողության կապակցությամբ հրավիրված Հատուկ նիստը հայտարարում եմ բացված»:
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ.
անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»,-աջը Վեհամոր ավետարանին՝ երդվեց նախագահը: Արարողությունից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը: