Հայ շախմատիստները հաղթանակներ են տոնում Դուբայի մրցաշարում

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Լիլիթ Գալոյանը, միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը հաղթանակներով սկսեցին մրցաշարը Դուբայում: Այս մասին տեղեկացնում են Armchess.am կայքից: 

Ինչպես տեղեկացնում է Panarmenian.net կայքնը, երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը իր երկրորդ հաղթանակն է տարել, այս անգամ ավելի ուժեղ գտնվելով հնդիկ Մուրալի Կարտեկեանից: Գաբրիել Սարգսյանը մեկ միավոր է վաստակել հնդիկ Սունիլդուտ Նարայանանի հետ պարտիայում, Հովիկ Հայրապետյանը հաղթել է հնդիկ Նիրանյան Նավալգունդին:

Տիգրան Պետրոսյանը միավորները կիսել է ռուսաստանցի Էդուարդ Կանտերի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը զիջել է Միխայլո Օլեկսիենկոյին Ուկրաինայից:

Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը 2 միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 5 և 7-րդ տեղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում