Ազատության հրապարակից հանրությունը շարժվում է դեպի Մյասնիկյանի արձանի մոտ
Նմանատիպ
Իր երդմնակալության արարողությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին կոչ արեց դուրս գալ փոքրիկ զբոսանքի, իսկ ոստիկաններին խնդրեց չխոչնդոտել այն ու ապահովել անվտանգությունը:
Ազատության հրապարակից’ ոստիկանների ուղեկցությամբ, մեկնարկեց երթը:
Ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե արդյոք նախապես նախանշված երթուղո՞վ են գնալու, ինչին Հովհաննիսյանը պատասխանեց, որ հնարավոր է՝ մի փոքր շեղվեն երթուղուց, և այցելեն Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկ դնելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Մինչև Հանրապետության հրապարակ մտնելը՝ Հովհաննիսյանը մի պահ կանգնեցրեց երթը և ասաց. «Այս պետական շենքերը, որոնց մոտով մենք անցնելու ենք, այսօրվանից ու այսուհետ պատկանում են ձեզ, ժողովուրդ, և մենք շատ շուտով ոչ թե խոչնդոտելով ոստիկանների աշխատանքը, այլ հենց նույն ոստիկանների ուղեկցությամբ պետք է մտնենք այդ շենքերը: Մոտ է օրը, երբ այդ շենքերից մարդիկ դուրս կգան և կասեն՝ ժողովուրդ, իշխանությունը ձերն է, իսկ մինչ այդ պահը հիմա մենք խաղաղ կանցնենք Հանրապետության հրապարակով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում