Էդ. Նալբանդյան. Հայ-չինական համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է
Նմանատիպ
Ապրիլի 9-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարի տեղակալ Գու Ճաոսիին, ով գլխավորում է ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցող Չինաստանի պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է և կարևորեց այն փաստը, որ հայ-չինական համագործակցությունը վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է՝ ներառելով նոր ոլորտներ: Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի Նախագահի Չինաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում և արդյունքներն արդեն տեսանելի են։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կողմից Հայաստանի զարգացմանը շարունակական օժանդակություն ցույց տալու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՉԺՀ պատվիրակության ղեկավարը շեշտեց, որ Չինաստանը հատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:
Զրուցակիցները անդրադարձան մի շարք բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման և ընդլայնման վերաբերող հարցերի։ Այս առումով հատկապես առանձնացվեցին արդյունաբերության, գյուղատնտեսության և գիտակրթական բնագավառները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում