Վովա Գասպարյանը պարզաբանում է

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քիչ առաջ ծաղիկներ էին դրել Ծիծեռակաբերդի հուշահամալիրում: Լրագրոների հարցին, թե երբ է ավարտվելու այս իրարանցումը, Վովա Գասպարյանը պատասխանեց՝ «խաղաղությամբ է ավարտվելու»: Վովա Գասպարյանը հերքեց այն տեղեկատվությունը, որում նշվում է Արչմեն Մարտիրոսյանի ձեռբակալության հարցը ու նշեց՝ «Եթե ինչ-որ մեկին բերման ենք ենթարկել, դա դեռ չի նշանակում ձերբակալել»:

Դիտարկմանը, թե Արմեն Մարտիրոսյանը «Բարեւ, Երեւան» դաշինքն է ղեկավարում, անձեռնմխելի է, ոստիկանապետը պատասխանեց՝ ո՞ւմ մասին է խոսքը, նա տուն է գնացել… բայց քիչ հետո ավելացրեց՝ չենք ձերբակելել իրեն, խնդիրներ են առաջացել, մենք էլ իր իրավունքները պաշտպանելու համար մի քանի րոպե պահել ենք, մի քանի րոպե մնացել է, մի քիչ հետո կգնա տուն:

Այն հարցին, թե ինչո՞ւ Բաղրամյան պողոտայում ոստիկաններն իրենց ագրեսիվ պահեցին, պարոն ոստիկանապետը պատասխանեց, որ իրենց գործողություններն օրինաչափ են եղել, մեր դիտարկմանը՝ բիրտ ուժ եք կիրառել, նա չհամաձայնեց, ասաց՝ բիրտ ուժ չի եղել: Երբ ես ասացի, որ անձամբ իմ նկատմամբ էլ են ուժ կիրառել եւ ցույց տվեցի վնասված մատերս, ծիծաղեց եւ հորդորեց դիմել իրավապահներին:

Մեր այն հարցին, թե ո՞ւր եք գնում հիմա, Բաղրամյա՞ն, ոստիկանապետը պատասխանեց՝ «չեմ ասի»: Իր խոսքում Վլադիմիր Գասպարյանը նաեւ ասաց. «Եթե գործողություններն անցնում են խաղաղ ընթացքը, եթե տեսնում ես, որ հնարավոր է՝ ոչ խաղաղ գործողություններ լինեն, այդ մասին պետք է հայտարարել, իրազեկել եւ ուղղորդել»: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում