Ազգային Ժողով ներխուժած երիտասարդի առողջական վիճակը թաքցնում են
10/04/2013 08:31
Նմանատիպ
Արդեն շուրջ 3 օր է, ինչ «Ժողովուրդ»-ը փորձում է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից տեղեկանալ, թե ինչ վիճակում է գտնվում կալանավորված 25-ամյա Վրեժ Գալստյանը, որը մարտի 22-ին դանակով ներխուժել էր ԱԺ տարածք, ինչի համար էլ ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցը հրազենով վնասազերծել էր նրան:
ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը միայն հայտնեց, որ Վրեժ Գալստյանը գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում: «Քննիչներից կարող եք ճշտել, մենք ոչ մի տեղեկություն չենք տալիս»,-«Ժողովուրդ»-ին ասաց նա:
Այդպես էլ անհասկանալի է՝ հոգեկան հիվանդության վարկածը հաստատվե՞լ է, թե՞ որոշ ժամանակ անց Գալստյանը կճանաչվի անմեղսունակ՝ մնալով անպատիժ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում