Քանի՞ դաստա կանաչի ծախենք, ընկեր Բալասանյանի ուզած փողը մուծենք
Նմանատիպ
«Առավոտը» գրում է. «Երեկ Գյումրու կենտրոնական շուկայի, այսպես կոչված’ «Լաչինի միջանցքում» բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ մտել էին Գյումրու քաղաքապետարան’ տեղի իշխանություններից պարզաբանում պահանջելու, թե ինչու են իրենց տուգանքի ենթարկում և պահանջում 1 քառակուսի մետրի համար 500 դրամ մուծել:
«Ոստիկանները մեզ 1100 դրամ տուգանքի են ենթարկել, թե անօրինական եք կանգնել, փողոցային առևտուր չի թույլատրվում: Մի անգամ էլ են Բալասանյանի նշանակումից հետո թղթերով, չեկերով եկել, յազվա են եղել: Բայց հարցնելն ամոթ չլինի’ էդ ի՞նչ ենք աշխատում, որ օրական 2-3 հազար դրամ քեզ մուծենք»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է շուկայում կանգնող երիտասարդ մի տղա: Մեկ այլ առևտրական էլ միջամտել է’ասելով, թե արդեն երկու տարի է’ շուկայում առևտուրը կատարվում է չլսված կանոններով, նիսյայով միրգ ու կանաչի են վաճառում, քանի որ գյումրեցիների թիվը կիսով պակասել է: Վաճառականներից մեկն էլ դիմել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ ասելով. «Բալասանյանը, նստած իրա տաք տեղը, ինչ ձևի ուզում է, էն ձևի հրամայում է: Մենք իրան փող չունենք տալու, 330 դաստա կանաչի պիտի ծախեմ, որ տեղի փող տամ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում