«Հատուկ ծրագիր ունեք, որ պետք է անպայման բախում ու հնչեղություն լինի»
Նմանատիպ
«Միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է նոր մշակո՞ւյթ ներմուծել, բայց չեմ կարծում, որ դա մեզ տանելու է դեպի ավելի լավ Հայաստան, առավել ևս, որ մենք տեսանք ու հասկացանք, որ համագործակցության եզրերը շատ մոտ են»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով Ազատության հրապարակում տեղի ունեցած «երդմնակալության» արարողությունը և դրան հետևած իրադարձությունները՝ ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Այսօր էլ ՀՀԿ պատգամավորը գտնում է, որ համագործակցելու տարբերակ կա. «Բայց չի կարելի ամեն ինչ տանել դեպի այդ հարթություն, ներմուծել մի նոր մշակույթ, որը չգիտես՝ ուր է տանում, ինչ օտարածին մշակույթ է ներմուծվում մեր երկիր»: Հաշվի առնելով ստեղծված փխրուն իրավիճակը՝ զրուցակիցը փորձում է իր գնահատականներում, խոսքում առավել կոռեկտ լինել. «Թեպետ, որպես հայ մարդ, ես այս ամենի վերաբերյալ իմ տեսակետն ու վերաբերմունքն անեմ, որը, գնահատականների առումով, շատ ավելի կոպիտ, կտրուկ և ծայրահեղական է»:
Հարցին՝ կարծում եք իրավիճակն առավել կսրվի՞, քանի որ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել, բերման ենթարկված անձինք կան, թերթի զրուցակիցն ասաց. «Կարծում եմ, որ այն բարությունը, երգ ու պարը, իմիջը, որը ձևավորել է Րաֆֆի Հովհաննիսյանը, չեմ ուզում ասել փսևդո հեղափոխության և բարևի… բայց, այնուհանդերձ, տեսնում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գոնե այս պահին չկարողացավ տիրապետել իրավիճակին և կանխել այն չնչին ընդհարումը, որը նույնիսկ չարժե բախում անվանել: Ո՞վ շահեց դրանից: Որևէ մեկը չշահեց»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում