Արմեն Մարտիրոսյանը հիվանդանոցում է
10/04/2013 11:47
Նմանատիպ
Tert.am-ը հայտնում է, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լավ չի զգում և գնացել է հիվանդանոց՝ հետազոտության:
Այդ մասին հայտնեց «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Բախշյանը և ավելացրեց. «Երեկ ուշ երեկոյան «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխեցին Հանրապետական հիվանդանոց, առաջին բուժօգնություն ցույց տրվեց՝ քիթն ուռած էր»:
Անահիտ Բախշյանը հայտնեց, որ պահանջելու են պատասխանատվության ենթարկել ոստիկանին, ով անհամաչափ ուժ կիրառելով, ոլորել էր Արմեն Մարտիրոսյանի ձեռքերն ու ծնկով հարվածել նրան:
«Փառք աստծո, կադրերը կան»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում