«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանի ներկայացրած ձեռքբերումների մի մասի հիմքերը դրվել էին դեռ նախորդ կառավարության օրոք

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանի ներկայացրած ձեռքբերումների մի մասի հիմքերը դրվել էին դեռ նախորդ կառավարության օրոք

ՀՀ կառավարությունը երեկ հրապարակեց իր մեկամյա գործունեության հաշվետվությունը: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե «մեր հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները միգուցե անհամեստ հնչեն, բայց տարածաշրջանում՝ ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում լավագույնն են»:

«Ժողովուրդ»-ը գրել է, որ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ձեռքբերումների մի մասի հիմքերը դրվել էին դեռ նախորդ կառավարության օրոք, ինչի մասին իր վերջին հարցազրույցում ասել էր նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Օրինակ՝ համայնքների խոշորացման ծրագիրը, որի մասին ներկայացված է կառավարության հաշվետվության մեջ, սկսել է իրագործվել դեռ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում. սկզբում պիլոտային ծրագիր արվեց, հետո արդեն 465 համայնքները խոշորացվեցին՝ դառնալով 52-ը: Ընդ որում, այդ խոշորացումն արվել էր առանց տրամաբանության, երբ միացվել էին միմյանցից աշխարհագրորեն բացարձակ կապ չունեցող համայնքներ»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում