Մենք ունենք հումանիստ ոստիկանապետ, այս անգամ առանց չակերտների. Ռուբեն Հախվերդյան
Նմանատիպ
Այսօր մամուլի ասուլիում Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը և դրան հաջորդած դեպքերին:
Ինչպես հայտնեց Ռուբեն Հախվերդյանն ընտրություններին ոչ ինքը, ոչ էլ նրա ընտանիքը չեն մասնակցել: Նա նշեց, որ ընտրությունների առաջին օրն էլ ասել է, որ ժողովուրդը ոչ թե Րաֆֆիի կողմն է, այլ դեմ է Սերժ Սարգսյանին:
Խոսելով երեկվա դեպքերից’ Ռուբեն Հախվերդյանը նշեց, որ տեղի ունեցավ բախում ոստիկանության և ժողովրդի միջև: Ըստ Հախվերդյանի՝ ոստիկանապետը հավանաբար հրահանգ էր ստացել, որ ժողովրդի վրա չկրակեն: «Մենք ունենք հումանիստ ոստիկանապետ, այս անգամ առանց չակերտների»,- ասաց երգահանը:
Ռուբեն Հախվերդյանը նաև կարծում է, որ անկախ ամեն ինչից բողոքի ցույցերը շարունակվելու են, քանի որ ժողովուրդն այսպես չի կարող դիմանալ, կա «Սարդարապատ» նախաձեռնող խումբը, կա Կանաչների միությունը, որտեղ ավելի պատրաստված, խելացի անհատներ կան, քան ներկա չընտրված պրեզիդենտը:
Այն հարցին, թե ինչու ժողովուրդն անղեկավար մնաց երեկ Բաղրամյան փողոցում, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Նույնքան հանելուկ է ինձ համար, որքան ձեզ համար» և ավելացրեց. «Եթե Ժողովուրդը Րաֆֆիից հիասթափվի, այլ տղաներ կան’ Ժիրայր Սեֆիլյանը, Կանանչների մեջ հիանալի երիտասարդներ կան, որոնք կշարունակեն»: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանից Հախվերդյանը չի հիասթափվել:
Երեկ երկու երդմնակալություններին էլ Ռուբեն Հախվերդյանը հետևել է և մեկանբանեց այսպես. «Րաֆֆիի երդմնակալության մեջ ջուր շատ կար, իսկ Սերժ Սարգսյանը բացակա հայացքով էր ելույթ ունենում և անգիր արած տեքստով»:
Ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում, Ռուբեն Հախվերդյանըինքն էլ չգիտի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում