Վերտոնգենի հարվածից հետո Գյոտցեի ատամները տեղաշարժվել են (տեսանյութ)
14/09/2017 17:18

Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Տոտենհեմի» հետ արտագնա հանդիպումից (1:3) հետո Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ատամների հետ խնդիրներ ունի:
92-րդ րոպեին լոնդոնցիների պաշտպան Յան Վերտոնգենը ձեռքով հարվածել է գերամանացու դեմքին, ինչի պատճառով նրա ատամները տեղաշարժվել են:
«Գյոտցեն ատամների հետ կապված խնդիր ունի: Նա պետք է ատամնաբույժի դիմի: Նրա ոչ բոլոր ատամներն են տեղում: Մարիոն ցավեր է զգում, երբ փորձում է խոսել»,- դորտմունդիցների գլխավոր մարզիչ Պետեր Բոշի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Նշենք, որ այդ խախտման համար բելգիացին երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել խաղադաշտից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում