ՀՀ ԱԳ փոխնախարարը ողջունել է հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակի միջազգային գիտաժողովի մասնակիցներին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը սեպտեմբերի 19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում («Մատենադարան») մասնակցել է «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի և ցուցահանդեսի բացմանը և հանդես եկավ ողջույնի խոսքով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումները նվիրված են Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակին և իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում կազմակերպությունը երկամյա պարբերականությամբ ֆինանսական աջակցություն է տրամադրում անդամ պետությունների կողմից ներկայացված, կազմակերպության առաջնահերթություններին և գերակայություններին համապատասխանող ծրագրային առաջարկներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում