Կոալիցիոն կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ հարաբերակցությունը չի՞ փոխվի
11/04/2013 09:21
Նմանատիպ
Թերթի իշխանական աղբյուրների վկայությամբ’ կոալիցիոն կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ հարաբերակցությունը չի փոխվի, և ՕԵԿ-ը 18 նախարարություններից կշարունակի գլխավորել 3-ը: Երբ «Ժողովուրդ»-ը ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանից հետաքրքրվել է’ արդյոք իրենք ցանկանում են ավելացնել նախարարական պորտֆելների թիվը, պարզվել է’ այդ մասին խոսելը կոռեկտ չէ: Դա ՀՀԿ և ՕԵԿ կուսակցությունների ղեկավարների քննարկելիք խնդիրն է: Ըստ ՕԵԿ խոսնակի’ իրենք ՀՀԿ-ի հետ դեռ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո են կոալիցիա կազմել, և հիմա նոր փաստաթղթի կարիք չկա: «Քվոտաների մասին չեմ կարող ասել: Քննարկումներ ու վերանշանակումներ կլինեն: Բայց դա Սերժ Սարգսյանի որոշելիքն է լինելու»,-ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում