Վերանշանակվելու վստահություն ունեցող վարչապետը թրեյնինգներ է անցկացնում
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն երկու շաբաթ է, ինչ նիստեր է անցկացնում մի խումբ յուրային հանրապետականների հետ (այդ թվում և ԱԺ պատգամավորների): Քանի որ նա մեծ վստահություն ունի, որ կրկին նշանակվելու է ՀՀ վարչապետ, ուստի անհրաժեշտություն է զգում ՀՀԿ-ականների հետ «թրեյնինգներ» անցկացնել, որպեսզի իր նշանակումից հետո ներկայացվելիք կառավարության ծրագրի քննադատությանը ՀՀԿ-ականները հակադարձեն փաստարկներով: Թերթը տեղեկացնում է, որ «կուսակցական սեմինարներն» անցկացվում են շաբաթ օրերին: Ո՞րն է սեմինարների նպատակը: թղթակցի այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Սեմինարներ են տարբեր թեմաներով’ օրենսդրական բարեփոխումներ, կառավարության ծրագիր, քաղաքականություն. կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված քննարկմանն եմ եղել: Ես մի անգամ մասնակցել եմ, երկրորդ անգամ չեմ եղել, քանի որ շտաբային աշխատանքով եմ զբաղված այս պահին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում