ԲՀԿ-ականները սեփական որոշմամբ են մասնակցել երդմնակալության արարողությանը. Տ. Ուրիխանյան
Նմանատիպ
«Ապրիլի 9-ին կայացած Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ որոշ պատգամավորների մասնակցության թեման որոշ լրատվամիջոցներ դարձրել են էժան շահարկումների առարկա, այդ իսկ պատճառով ուզում եմ տալ սպառիչ պատասխաններ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշել է ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով, ԲՀԿ-ն չէր քննարկել և որևէ որոշում չուներ ԱԺ հատուկ նիստին մասնակցել կամ չմասնակցելու վերաբերյալ:
Տ.Ուրիխանյանը թվարկեց նաև այն ԲՀԿ-ականների անունները, ովքեր այդ օրը ներկա չեն գտնվել ԱԺ հատուկ նիստին.
«ԱԺ հատուկ նիստին իրենց որոշմամբ չեն մասնակցել ԲՀԿ հետևյալ պատգամավորները՝ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Լյովա Խաչատրյանը, Միքայել Մելքումյանը, Ռուբեն Գևորգյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Ռուստամ Գասպարյանը, Մերուժան Սիմոնյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Բազմասեր Առաքելյանը, Արմեն Ավետիսյանը և ես»,- թվարկեց նա ու ավելացրեց, որ այն պատգամավորները, ովքեր եղել են մարզահամերգային համալիրում, դա արել են սեփական որոշմամբ և սեփական պատասխանատվությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում