Փաշինյանը ՄԻՊ հուշումներ արեց
11/04/2013 14:02
Նմանատիպ
ԱԺ նիստի ընթացքում, մտքերի փոխանակման ժամանակ, խոսելով ՄԻՊ զեկույցի մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մարդու իրավունքների հարցը քաղաքական հարց է և մարդու իրավունքների վիճակի մասին պատկերացումը հենց պատկերացում է տալիս քաղաքական իրավիճակի մասին:
«Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, թույլ տվեք ասել, գոլ է ստացվել, վախվորած է: Զեկույցում օրինակ նշվում է, որ մտահոգիչ են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային-մաքսային մարմինների պաշտոնյաներ միաժամանակ զբաղվում են ձեռնարկատիրությամբ: Դահլիճում ասացին’ դե անուն ասեք, պարոն Անդրեասյան, ասաց՝ չեմ ասի անուն: Ինչո՞ւ չեք ասի, պարոն Անդրեասյան, Գագիկ Խաչատրյանի անունը չգիտե՞ք», – հարցրեց Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում