«Հայկական ժամանակ». Վարդան Ղուկասյանը ԱԺ-ից գումար է խնդրել Երևանում բնակարան վարձելու համար
Նմանատիպ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմել է ԱԺ ղեկավարությանը, որպեսզի ԱԺ-ն փոխհատուցի Երևանում վարձակալած իր բնակարանի գումարը»: ՀԺ-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է նաև Ղուկասյանը:
«Օրենքը դա թույլ է տալիս, և ես ուզում եմ օգտվել օրենքի՝ ինձ ընձեռած հնարավորություններից»,-նշել է վերջինս։
Դիտարկմանը, թե ամեն օր Գյումրիից Երևան գնալ-գալը բա՞րդ է, Ղուկասյանն նշել է. «Դա ու՞մ գործն է, ինչո՞ւ եք իմ անձնականից հարցնում: Եթե ասեմ, որ դժվար է, ո՞վ է օգնելու, դու կարո՞ղ ես մի բանով օգնել»։
Հարցին, թե մայրաքաղաքում տուն չունե՞ք, պատգամավորը հայտնել է. «Չէ, ցավոք սրտի: Ես օլիգարխ չեմ»:
ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը թերթին ասել է, որ այդ գումարը չի կարող գերազանցել 100 հազար ՀՀ դրամի սահմանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում