«Առավոտ». Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի խոստովանությունը ողջունելի է, բայց ո՞վ է փոխհատուցելու տուժած գյուղացիներին

Երեկ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարել է, որ այս տարի ոռոգման ջուրն «էկոնոմ» ռեժիմով են տվել։ Նա նաև խոստովանել է՝ «էկոնոմ» ռեժիմի արդյունքում որոշ հողատարածքներում խնդիրներ են ունեցել։

Ինչ խոսք ողջունելի է ոլորտի նախագահի ազնվությունը, բայց ո՞վ է փոխհատուցելու տուժած գյուղացիներն, որոնք վարկով ներդրումներ են արել՝ բերք ստանալու ակնկալիքով «Առավոտ»-ի հարցին ոլորտի «նախագահը» սառնասրտորեն պատասխանել է. «Ոչ ջուր չի եղել, որտեղի՞ց տայինք»։ Իսկ փոխհատուցման մասին ոչ մի խոսք։

«Առավոտ»-ը տպագրել է Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակչի վնասված բերքի լուսանկարը, որտեղ երևում է, որ այգիներն ու տնկիները չորացել են, ՋՕԸ-ն ջուր չի տվել։ Գյուղացին մեծ ծախսեր է արել, հողը մշակել է, սպասում էր 7 տոննա խաղողի, 120 տոննա լոլիկի բերքի, բայց դրա 10%-ն էլ չի կարող ստանալ։

«Ձմերուկ, եմիշն էլ խանձվեց. Թափվեց։ 7 տոննա խաղողից հազիվ 2 տոննա ստանամ։ Ջրի պարտք չունեմ, հիմա իմ պարտքերն ու վարկերն ո՞վ է փակելու, ՋՕԸ-ն, որ ջուր չի տվել, կփակի՞», -նշել է գյուղացին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում