Արկադի Տեր-Թադևոսյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ պարգևատրել է վետերաններին
Նմանատիպ
կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սեպտեմբերի 29-ին ՀՀ ընդունել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի միացյալ մարզատեխնիկական դպրոցի տնօրեն, գնդապետ Արա Մուրադյանին և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարտին Թադևոսյանին:
Արկադի Տեր-Թադևոսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Ավետիսյանին: Կարևորելով ոլորտը՝ գեներալ-մայորը շնորհակալություն է հայտնել ՔԱԳՎ պետին ոլորտում իրականացրած աշխատանքների համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Գեներալ-մայորը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ ավիացիայի ոլորտում ցուցաբերած անբասիր աշխատանքի և մեծ ներդրման համար պատվոգրերով է պարգևատրել վետերաններ Շիգանյան Գեորգիին, Գյուլբուդաղյան Սուրենին և Թամրազյան Գագիկին:
Պարգևատրման արարողությունից հետո շրջայց են կատարել ՔԱԳՎ-ի թանգարանով և ծանոթացել ցուցանմուշներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում