Ասենսիո. «Ոսկե գնդակի» մասին դեռ չեմ մտածում
30/09/2017 14:27
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Իսպանացու համաձայնագիրը գործելու է մինչև 2023 թվականը:
Իսպանացին այդ կապակցությամբ մամուլի ասուլիս է տվել, որում պատասխանել է «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու հնարավորությունների մասին:
«Դեռ չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին: Երիտասարդ եմ և իմ կարիերան քայլ առ քայլ է զարգանում: «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելու օրը շատ կարևոր է ինձ համար: Նման մեծագույն ակումբի հետ համաձայնագիր կնքելը հպարտության առիթ է»,- իսպանացու խոսքն է մեջբերում ESPN.com-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում