Դատապարտվեց ազատազրկման
12/04/2013 09:55
Նմանատիպ
Տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց գույքին խաբեությամբ տիրանալու մեջ մեղադրվող եւ առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ կատարելու համար երեկ 4,5 տարվա ազատազրկման դատապարտվեց ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչության 1-ին բաժնի 1-ին բաժանմունքի արդեն նախկին ավագ օպերլիազոր Ցոլակ Մաթեւոսյանը։ Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։
«ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ցոլակ Մաթեւոսյանն ու նրա ընկերը՝ Արսեն Բալասանյանը, մեղավոր են ճանաչվել համապատասխանաբար առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ կատարելու եւ դրան օժանդակելու համար»,- գրում է «Հայացքը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում