«Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Նյուքասլին» և ոչ-ոքի խաղաց․ թիմերը մեկական գոլ խփեցին։

29-րդ րոպեին հիանալի հարվածով «կարմիրներին» առաջ մղեց Ֆիլիպե Կոուտինյոն, իսկ պատասխան գոլը 36-րդ րոպեին խփեց Խոսելուն։

Այս հանդիպումից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Նյուքասլը» 10 միավորով 9-րդն է։

Խաղի տեսաամփոփումը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում