ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու հարցը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը
04/10/2017 10:47
Նմանատիպ
Ազգային ժողովը մերժեց Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 10, դեմ՝ 79 պատգամավոր:
Նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, սակայն հեղինակների կողմից այն ճանաչվել էր արտահերթ և հոկտեմբերի 3-ին քննարկեց լիագումար նիստում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում