Չեխիան ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ՄԽ համանախագահության ձևաչափում

Չեխիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը: «Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում ենք միայն մի ձևաչափում: Դա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շտեխը:

Նա հույս հայտնեց, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կկարողանան գտնել հակամարտության խաղաղ և արդար լուծում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում