ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն ընդունել է Վիրջինիայի պետհամալսարանի ներկայացուցչին
Նմանատիպ
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և պետական համալսարանի միջազգային հետազոտությունների, կրթության և զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Վան Քրոուդերին` համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի» տնօրեն Վարդան Ուռուտյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ներկայացնելով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունն ու ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ դրանք միտված են պետության և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով ագրարային ոլորտի զարգացմանը:
«Հիմնադրամի տեսլականը նոր տեխնոլոգիաներով, գիտության վրա հիմնված մրցունակ և շահութաբեր գյուղատնտեսություն ունենալն է: Այդ նպատակով հիմնադրամի մարզային կառույցների աշխատակիցները մատուցում են խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև ֆերմերների համար իրականացվում են կրթական ծրագրեր, մեծ ուշադրություն ենք դարձնում փորձացուցադրական այգիների հիմնմանը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
Հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը հավելել է, որ հիմնադրամի նպատակն է Հայաստանում հզորացնել գյուղատնտեսության խորհրդատվական ծառայությունները և ուսուցման համակարգում ապահովել գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը:
Կենտրոնի գործադիր տնօրեն Վան Քրոուդերն իր հերթին բարձր է գնահատել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ այն կարող է որպես օրինակելի մոդել ծառայել:
Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում