«Հրապարակ». ՌԴ-ն դե՞մ է ԵԱՏՄ-Իրան համագործակցության հեռանկարին

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Մինչ հայոց իսթեբլիշմենթը շունչը պահած սպասում է Երևանում Դմիտրի Մեդվեդևի հոկտեմբերյան այցին, մեր տեղեկություններով` բավականին հետաքրքիր մտքեր են հնչել Մոսկվայում ԵԱՏՄ վերջին նիստի ժամանակ Դմիտրի Անատոլևիչի շուրթերից` ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների մասով. «Իրանը մեզնից կստանա ամեն ինչ, սակայն չի տա ոչինչ»: Հիշեցնենք, որ Իրանը ցանկություն էր հայտնել մաս կազմել ԵԱՏՄ տնտեսական գոտուն` Հայաստանի միջոցով, ստեղծելով կամուրջ` տրանզիտ ուղի դեպի ԵԱՏՄ երկրներ:

Փորձագետների մեծ մասի կարծիքով` խնդիրը պայմանավորված է Թուրքիա-Ադրբեջան տանդեմով, որոնց ԵԱՏՄ-ացմամբ Ռուսաստանն առավել շահագրգիռ է։ Բանն այն է, որ Թուրքիան Ռուսաստանին ասել է` որ պահին Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, մենք կմտնենք ԵԱՏՄ: Ի դեպ, շատերի կարծիքով, Դմիտրի Անատոլևիչն իրեն նեղություն է տալիս Հայաստան գալ ոչ թե Թուրքիային ցուցանելու, թե որքան «ռազմավարական» է իր գործընկերությունը Հայաստանի հետ, այլ փորձելու է հասկանալ, թե հնարավո՞ր է այս անգամ ևս կանխել ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում