«Հայկական ժամանակ». Խոսրով Հարությունյան. Ընդամենը 7 նիստի չեմ եկել, բժշկի թուղթ եմ բերել
Նմանատիպ
Ըստ «Parliament monitoring» ՀԿ-ի Ազգային ժողովի նիստերին պարտաճանաչ չներկայացողներից է նաև իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: ՀԿ-ի տվյալներով՝ Հարությունյանը 32 անգամ 6-րդ գումարման ԱԺ-ում չի քվեարկել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հարությունյանն անդրադառնալով հարցին, թե որն է բացակայությունների պատճառը, նշել է. «Ե՞ս: Որտեղի՞ց եմ բացակայել: Ե՞րբ եմ բացակայել»: Դիտարկմանը, թե՝ «Parliament monitoring» ՀԿ-ի կայքում նշված է, որ դուք 32 անգամ չեք քվեարկել, այսինքն՝ բացակայել եք, Հարությունյանը պատասխանել է. «32 անգամ բացակայե՞լ եմ ԱԺ նիստերից: Ես ընդամենը յոթ նիստի չեմ եկել, որը հարգելի է, բժշկի թուղթ եմ բերել, վիրահատվել եմ»:
Թերթը հիշեցնում է, որ նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաշատն ԱԺ նիստերից բացակայել են Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում