Հայ բարերարը ավելի քան կես միլիարդ դրամ կներդնի Թալիշի զարգացմանը
05/10/2017 14:53
Նմանատիպ
Քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղը` Թալիշը, նոր շունչ է ստանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, ներդնում է մոտ 541.331.200 դրամ Թալիշի զարգացմանը: Այս մասին տեղեկացրին հիմնադրամից:
Գումարը կուղղվի գյուղապետարանի, բուժկետի և ակումբի վերակառուցմանը, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տան վերակառուցմանը և վերանորոգմանը:
Նմանատիպ ծրագրեր իրականացվել են նաև Մարտակերտի շրջանում, վերակառուցվել են բազմաթիվ բնակելի տներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում