Նեյմար. Անմարդկային պայմաններ են (լուսանկար)

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դժգոհ է եղել Բոլիվիայում առկա պայմաններից, որոնց մասին հայտնել է այդ թիմի հետ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումից հետո (0:0):

«Ֆուտբոլի համար անմարդկային պայմաններ են: Խաղադաշտը, ծովի մակարդակից մարզադաշտի բարձրությունը (3 637 մետր-խմբ), գնդակը… Ամեն ինչ ահավոր էր: Գոհ ենք նման պայմաններում ցուցադրած խաղից»,- «Instagram»-ի իր էջում գրել է 25-ամյա ֆուտբոլիստը:

Նեյմարը նաև հրապարակել է լուսանկար, որում բրազիլացի խաղացողները մրցավեճից հետո թթվածնային դիմակներով են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում