«Ժամանակ». Մանվել Գրիգորյան. Ռուսաստանը Արցախում ոչ մի քաղաքականություն չի կարող վարել
10/10/2017 09:28
Նմանատիպ
Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ուշագրավ «բացահայտում» է արել։ Անդրադառնալով ԱԺ-ում հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացմանը և դրա շուրջ ընդդիմադիր ուժերի քննադատությանը՝ Գրիգորյանը նշել է.
«Շատ կարևոր հենակետեր Հայաստանում ռուսական զորքն ա պահում, ռուսական ծառայությունները։ Պարապ մարդիկ խոսում են, որ ասեն՝ յանի իրանք էլ բան գիտեն։ Դա գործընթաց էր, որ արվում էր վաղուց։ Մենք էն ժամանակ ռուսների հետ պայմանագրեր ենք կնքել, սահմաններ ենք տվել։ Մենք պահում ենք Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի դեմ սահմանները, իսկ մնացածը ռուսներն են պահում, բայց Ռուսաստանը Արցախում ոչ մի քաղաքականություն չի կարող վարել, քանի որ պայմանագրերը միայն Հայաստանի հետ են»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում