«Հայկական ժամանակ». 2007-2016 թվականներին ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 3267 քաղաքացի

«Հայկական ժամանակ». 2007-2016 թվականներին ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 3267 քաղաքացի

«Հայկական ժամանակ»-ին ՀՀ ոստիկանության տրամադրված տվյալների համաձայն՝ 2007 թվականից մինչև 2016 թվականը Հանրապետությունում գրանցվել է 25 հազար 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 հազար 23 է:

«Եթե 2016 թվականը համեմատենք 2007 թվականի հետ, ապա զոհերի թիվը նվազել է 104-ով, վիրավորների թիվը աճել է 1731-ով, իսկ ՃՏՊ-ների թիվն ավելացել է 1260-ով: Ամենաշատ զոհերը եղել են 2008 թվականին (267), ամենաքիչը՝ 2016թ-ին (267)։ Ամենաշատ ՃՏՊ-ները գրանցվել են 2015 թվականին՝ (4738)»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում