Ինչո՞ւ են ազատել Ներսիկ Նազարյանին
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, թե Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնաթողության առիթով երեկ բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում:
Ըստ դրանցից մեկի, Նազարյանը ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ է կասկածվում: Նա մեծ գումարներ է վերցրել մի խումբ անձանցից՝ գործի մեջ ներդնելու համար, սակայն ծրագրերը ձախողվել են, եւ նա հիմա մեծ դժվարություններ ունի: Խոսքը տարադրամի փոխանակման կետերի հետ կապված բիզնեսի մասին է: Մեկ այլ վարկածով՝ «նալոգների» մի համակարգ է բացահայտվել, որի գլխին կանգնած է եղել ինքը:
Եվ վերջապես. շրջանառվում է նաեւ մի պատմություն՝ կապված երգիչ Պողոս Սաթամյանի հետ, ով ԱՄՆ-ում 2010-ին բացահայտված հանցավոր խմբավորման անդամներից է եւ Նազարյանի բիզնես-պարտնյորը «Մոսկվիչկա» ցանցի գծով: Ըստ լուրերի, Նազարյանը հրաժարվել է Սաթամյանի ընտանիքի նկատմամբ որեւէ ֆինանսական պարտավորությունից: Թե այս խնդիրներից որն է պաշտոնաթողության հիմնական պատճառը եղել, պարզ չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում