Երևանցիների կարիքները հոգալու մասին խոստումները դարձել են երեսպաշտություն

«Հայոց աշխարհը» գրում է. «Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը քաղաքական բաղադրիչը տեսնում են հետևյալում. ռեժիմից «պոկել» Երևանը և սկիզբ դնել ռեժիմի կազմաքանդման գործընթացին: Բայց այստեղ հարց է ծագում, որը խոսում է Երևանի քաղաքապետության ձգտող ուժերի իրական նպատակների մասին. եթե ընտրապայքարի նպատակը միայն Երևանը «պոկելն» է, ուրեմն քաղաքի զարգացման, երևանցիների սոցիալական բնույթի կարիքները հոգալու մասին խոստումներն ու խոսակցությունները դառնում են ընդամենը երեսպաշտություն, որով փորձ է արվում քողարկել Երևանը սեփական կուսակցության ենթակայության տակ դնելու ձգտումը: Սա սկզբունքային հարց է, որն «ամրագրված» է, օրինակ, ԲՀԿ-ի կարգախոսում’ «Սկսենք Երևանից»: ….

Բայց ԲՀԿ-ն առանձնանում է նրանով, որ որպես ասպարեզում եղած հիմնական քաղաքական ուժերից մեկը, նախագահի ընտրություններում իրեն դուրս դրեց քաղաքականությունից’ ստանձնելով դիտորդի կարգավիճակ: Եվ ընտրություններից հետո էլ կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը ընդամենը չեզոք դիտորդի դիրքորոշում էր հիշեցնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում