Մահացել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
22/11/2017 13:15
Նմանատիպ
56 տարեկան հասակում մահացել է ռուսաստանցի և բրիտանացի օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին: Այս մասին տեղեկացնում Panorama.am-ը։
2014 թվականի ամռանն արտիստի մոտ հայտնաբերել էր գլխուղեղի ուռուցք:
Երբ ախտորոշումը հայտնի դարձավ, արտիստը համերգները երկու ամսով չեղյալ հայտարարեց: Դմիտրի Խվորոստովսկին Լոնդոնի ուռուցքաբանական կենտրոններից մեկում քիմիաթերապիայի մի քանի կուրս է անցել:
Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Դմիտրի Խվորոստովսկին ասել էր, որ հիվանդությունը չի համարում ինչ-որ պատիժ. «Կարծում եմ, որ դա փորձություն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում