Մեր մանկության աստղաթիռը

Մեր մանկության աստղաթիռը

Մեր մանկության աստղաթիռը որտող է հիմա,
ՈՒ աստղազարդ այն երկինքը, որ մերն էր միայն
Եվ երկնքի ծովափերը կանչում էին հեռուն
Եվ աստղային գիշերները հրաշք էին թվում։

Մեր մանկության  աստղաթիռը որտեղ է հիմա,
Որ ամեն օր մեզ տանում էր դեպի աստղերն անմար,
Եվ երկնքի ծովափերը գտել էինք կարծես
Եվ աստղային գիշերները փնտրում էին հենց մեզ։

Մեր մանկության աստղաթիռը որտեղ  է հիմա,
Որ այս կյանքի հորձանքում մոռացանք մենք նրան
Բայց երկնքի ծովափերը թվում են ինձ մոտ
Եվ աստղային գիշերները ինձ պես երազկոտ։

Եվ երկնքի ծովափերը կանչում էին հեռվից
Եվ աստղային գիշերները հրաշք են նորից,
Հրաշք են նորից։

Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում