Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ին այնքան չեն սիրում, որքան Տարոն Մարգարյանին

ԿԳ պաշտոնակատար Արմեն Աշոտյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրության կազմակերչական հարցերի և մամուլում շրջանառվող լուրերին, այսօր լրագողների հետ հանդիպմանն ասել է. «Եթե ՀՀԿ ավագանու նախընտրական շտաբի թիմը հիմնականում երիտասարդներ են, դա չի նշանակում, թե մեր փորձառու գործընկերներն ընտրարշավին որևէ մասնակցություն չունեն և չեն աջակցում»:

ՀՀԿ-ն միակն է, որը նշում է, թե ավագանու ընտրությունները քաղաքական չեն. դրանք ավելի շատ կենցաղային խնդիրները լուծելու, տեղական նշանակության ընտրություն են:

Ըստ Աշոտյանի`իրենց քաղաքական մրացակիցների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ վերջիններս չեն կարողացել  առաջադրել իրական մրցակից և այլընտրանք՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Կարծում եմ՝ դա է պատճառը, որ մեր քաղաքական մրցակիցները փորձում են իրենց միավորները հավաքել՝ սև քարոզչություն իրականացնելով, որի նշաձողը հաճախ իջնում է կենցաղային խոսակցության մակարդակի» :

Անդրադառնալո թեկնածուների վարկանիշներին` Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ-ին այնքան չեն սիրում, որքան Տարոն Մարգարյանին:

«ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում ընդամենը 3 ՀՀԿ-ական կա»,- նշել է Աշոտյանն ու համոզմունք հայտնել, որ ՀՀԿ-ն ընդամենը միջոց է երևանցուն օգնելու, որ նա ունենա ավելի լավ Երևան՝ իր ցուցակում ներգրավելով հայտնի մտավարականների ու մասնագետների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում