Չեմպիոնության հավակնորդներ. խաղի ելքը որոշել է 11-մետրանոցը (տեսանյութ)
01/12/2017 17:55

Նմանատիպ
Ձմեռային ընդմիջումից առաջ մեկնարկել է Հայաստանի առաջնության 15-րդ տուրը: Առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալվել է գլխավոր հետապնդող «Գանձասար-Կապանին»:
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է «Գանձասարի» հաղթանակով` 1:0 հաշվով: Միակ գոլը 77-րդ րոպեին խփել է Արա Խաչատրյանը, ով հստակ իրացրել է 11-մետարնոց հարվածը: Մրցավարը նշակետի կողմը ցույց է տվել Գագիկ Դաղբաշյանի ձեռքով խաղի համար:
Նշենք, որ հանդիպումն ընթացել է համառ պայքարում, առանց շատ գոլային պահերի:
Այսպիսով, Կարեն Բարսեղյանի թիմը վաստակել է 24 միավոր և մոտեցել առաջատարին: Գործող չեմպիոնը մնաց 30 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում