Մայր արջի երգը

Մայր արջի երգը

-Ոտքերս հաստ են, պոչս` կարճ,
Ինձ միք կոչի սարի արջ…
Մարմնով գուցե քիչ կոպիտ,
Սակայն ունեմ քնքուշ սիրտ,
Իմ ձագերին սիրասուն,
Անուշ օրոր եմ ասում,
Երբ որ լինում եմ ես կուշտ,
Սաստիկ բարի եմ անշուշտ,
Իսկ երբ սոված եղա ես,
Լավ է ինձնից խուսափես…

Մկրտիչ ԿՈՐՅՈՒՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում