«Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տոնեց «Վեսթ Հեմի» նկատմամբ (տեսանյութ)
03/12/2017 21:56

Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» առավելության հասավ հետնապահներից «Վեսթ Հեմի» նկատմամբ։ «Էտիհադում» կայացած հանդիպման հաշիվը առաջին կեսի վերջնամասում բացեց Անջելո Օգբոնան, իսկ «քաղաքայիններից» երկրորդ կեսում մեկական գոլ խփեցին Նիկոլաս Օտամենդին և Դավիդ Սիլվան։
Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը 43 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և շարունակում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցել 8 միավորով։ «Վեսթ Հեմը» մնաց 10 միավորով՝ 19-րդ տեղում։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» – «Վեսթ Հեմ»՝ 2։1
Գոլերը՝ Օտամենդի 57՛, Սիլվա 83՛ – Օգբոնա 44՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում