21.1 C
Yerevan

«ՀԱԿ-ի առաջարկած հեղափոխությունը հնամաշ գաղափար է»

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

«Առավոտի» խմբագրականում Արամ Աբրահամյանն անդրադառնալով բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին ընդդիմության կոչերին՝ գրում է. «Ինձ թվում է, որ դասակարգային պայքարի (մասնավորապես’ պրոլետարիատի, բուրժուազիայի և մնացածների), ինչպես նաև դրա հեղափոխական լուծումների մասին տեսությունը, որն առաջ է քաշվել 19-րդ դարի կեսերին, 21-րդ դարում փոքր-ինչ հնացել է: Բայց եթե նույնիսկ չի հնացել, ապա այդ տեսության համաձայն’ հեղափոխություն իրականացնողները խոշոր բուրժուաները, միլիոնատերերը չեն’ նրանք հրաշալիորեն հարմարվում են ցանկացած ռեժիմի: Նրանց դեմ է ուղղված եղել մանր բուրժուական կամ պրոլետարական հեղափոխականների ցասումը, նրանց դղյակներն էին վառվում և ավերվում այդ հեղափոխությունների ժամանակ: Վերջապես ցանկացած հեղափոխությունից հետո մեծ է ոչ թե ժողովրդավարություն, այլ ճիշտ հակառակը’ ավելի կարծր բռնապետություն հաստատելու վտանգը: Գուցե իսկապե՞ս ժամանակն է այդ բառը հանել մեր բառապաշարից: Վերադառնալով 21-րդ դարի Հայաստան’ արձանագրենք, թե որն է այս պահին ցանկացած խելամիտ [ոչ անպայման ընդդիմադիր քաղաքացու ցանկությունը, որպեսզի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ոչ մի կուսակցություն չհավաքի 40 տոկոս, և Երևանի քաղաքապետը ընտրվի քաղաքական իրական համաձայնությունների արդյունքում: Արդյոք դա կարելի՞ է հեղափոխություն անվանել»:

spot_imgspot_img