Կեսգիշերին
06/12/2017 19:50
Նմանատիպ
Կեսգիշերն անց է, բայց չկա քուն աչքերիս,
Լուսինը լուռ վկան է իմ մեծ սիրո երազի։
Բայց ամենամեծ հուշերն իրական են
Իմ խենթացած հեգու համար այս գիշեր։
Երկար գիշերներին քեզ այնքան եմ սպասել,
Կարոտից հյուսված երգերս աստղերին հանձնել,
Մեղմ քամու շրշյունը քո ձայնին նմանեցրել,
Բայց ավա՜ղ, սպասել եմ ու սպասել,
Դու՜, հոգուս ցնորք, այդպես էլ չես եկել․․․
ՈՒ այսօր էլ չես գա, անգամ իմ երազում,
Քանզի ես արդեն չկամ քեզ համար,
Կարծես թե չեմ էլ եղել երբեք քո կյանքում,
Ցավալի է միայն, որ դու եղել ես
ՈՒ դեռ շարունակում ես մնալ իմ հոգում․․․
Արմեն ՄԽԵՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում