Սիրել յուրովի

Սիրել յուրովի

Ժամն է արդեն, պիտի գնամ,
ՈՒ չեմ կարող լռել,
Քանզի ժամանակը
Անողոք է, բայց նաև ամոքիչ․
Չի կանգնի վարկjանն անգամ
ՈՒ գիտեմ՝ չի համբերի,
Չի երկարի, կանցնի
Անտես ակնթարթի պես
Կտանի իր հետ ամեն ինչ․․․
Ամենը կանցնի,
ՈՒ միայն սերը կմնա
Ժամանակի մեջ հավերժ։
Միայն այն կստիպի ապրել,
Դողալ ամեն վարկյանի,
Ամեն ակնթարթի համար։
Եվ պետք չէ վախենալ պայքարից՝
Սերը ուժ կտա
Նորից կանգնելու, մարտնչելու․․․
Մի հիասթափվիր երբեք,
Սերը հույս կտա
Նորից ապրելու, ժպտալու․․․
ՈՒ թող հոգիները
Սիրող էակների
Անբաժան լինեն միշտ
Իսկ ճանապարհը նրանց
Ծաղիկներով լեցուն։
Բացեք ձեր սրտերը մարդիկ,
Թողեք սիրուն ներս մտնել
Եվ այդժամ Երկիրը
Միայն ձեզ համար կպտտվի,
Գարունը ծաղիկ կբերի,
ՈՒ ձմեռը չի գա էլ;
Հեքիաթն իրական կդառնա,
Բայց միայն՝ երբ նորից սիրեք։
Սիրեք յուրովի`
Այդժամ Երջանկությունը
Ձեզ հետ կլինի։

Արմեն ՄԽԵՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում