Ովքե՞ր կստանային «Ոսկե գնդակը», եթե չլինեին Մեսսին ու Ռոնալդուն

Նմանատիպ
Դեկտեմբերի 7-ին Կրիշտիանու Ռոնալդուն 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին: Այդ ցուցանիշով պորտուգալացին հավասարվեց իր մրցակից Լիոնել Մեսսիին: «Բարսելոնայի» առաջատարն հեղինակավոր մրցանակը 5-րդ անգամ ստացել էր 2015 թվականի ելույթների համար:
Այսպիսով, 2008 թվականից սկսած 10 տարիների ընթացքում «Ոսկե գնդակը» ստանում են միայն երկու խաղացողներ: Ներկայացնում ենք, թե ովքեր կարժանանային այդ մրցանակին, եթե հաշվարկում չլինեին Մեսսին ու Ռոնալդուն:
2008 թվական – հաղթող է դարձել Կրիշտիանուն, երկրորդ տեղը` Մեսսին: Եթե նրանք չլինեին, մրցանակը կստանար երրորդ տեղը գրաված Ֆերնանդո Տորրեսը:
2009 թվական – Չավի
2010 թվական – Անդրես Ինյեստա
2011 թվական – Չավի
2012 թվական – Անդրես Ինյեստա
2013 թվական – Ֆրանկ Ռիբերի
2014 թվական – Մանուել Նոյեր
2015 թվական – Նեյմար
2016 թվական – Անտուան Գրիզման
2017 թվական – Նեյմար
Հատկանշական է, որ այդ 10 տարիների ընթացքում միայն մեկ դեպք է եղել, որ արգենտինացին ու պորտուգալացին չզբաղեցնեն առաջին կամ երկրորդ տեղերը: 2010 թվականին Կրիշտիանու Ռոնալդուն նույնիսկ եռյակում չի հայտնվել: Լավագույնը ճանաչված Մեսսիին հաջորդել էին «Բարսելոնայում» նրա թիմակիցներ Անդրես Ինյեստան ու Չավին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում