Երանի
08/12/2017 21:33
Նմանատիպ
Երանի այս դուռը քո ձեռքով բացվեր,
Իմ լուռ մենությունը քեզանով լցվեր,
Լցվեր քեզանով ու քո բուրմունքով ,
Անշեջ աչերիդ անմար հրայքով…
Երանի անլուր կանչս հասնի քեզ,
Երգով խենթացած գիրկը իմ վազես,
Բերես միայն քեզ և ուրիշ ոչինչ`
Ու ինձ կապրեցնեն քո աչքերը ջինջ:
Երանի հառնենք լույսից միասին`
Դու կրակ արև, ես մի խենթ լուսին…
Ու թե մոխրանա սերը մեր սրտում,
Թող մենք էլ ցնդենք անափ երկնքում:
Երանի այս դուռը հենց հիմա բացվեր
Իմ լուռ մենությունը քո ձայնով լցվեր
Լցվեր քեզանով ու քո բուրմունքով
Անշեջ աչերիդ անմար հրայքով․․․
Խոսքը՝ Տաթև ՈՍԿԱՆՅԱՆ
Երաժշտությունն ու կատարումը՝ Վահագ ՌԱՇ
Հետևեք մեզ նաև Telegram-ում