Դաշնակցության անդամներ Արծվիկ Մինասյանն ու ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Աղվան Վարդանյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր հանդիպեցին քաղաքացիների հետ Հերացի փողոցի 20 և 22 շենքերի մոտ:
Տեղացող անձրևին գումարվեց նաև բնակիչներից մեկի’ բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի պատուհանից թափած ջուրը, ինչից տուժեց մի տարեց մարդ:
Արծվիկ Մինասյանը հանդիպմանժամանակ ասաց. «Մենք ասում ենք, Երևանում հաղթելու դեպքում մեր ընդդիմախոսները, որոնք ամենայն հավանականությամբ կլինեն ներկայիս իշխանությունն ու իր կոալիցիոն գործընկերը, կզբաղեցնեն մեզ վերահսկելու դիրքը»:
Ըստ Մինասյանի` տեսանելի են քաղաքային բազմաթիվ խնդիրներ, որոնք բերում են ապագայի նկատմամբ հավատի կորստի, պետք է գործարկվի տեղական հանրաքվեի ինստիտուտը: Դաշնակցական քաղաքապետը պետք է Երևանում աշխատատեղեր ստեղծի, նա պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը և ներդրումային ծրագրերը ուղղի դրան:
Աղվան Վարդանայանն էլ ասաց, որ իրենց համար Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական են:
«Մեր պրոբլեմների պատճառն այն է, որ մի կուսակցություն տիրում է ամբողջ իշխանությանը: Չի կարող մի կուսակցություն ունենալ այքան ցածր վարկանիշ և տիրել ամբողջ իշխանությանը»,-ասաց նա և ավելացնելով, որ պետք է առիթը օգտագործել ու Երևանում ունենալ ընդդիմադիր ղեկավարություն:
Վարդանյանը խորհուրդ տվեց, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանին համեմատել այլ կուսակցությունների առաջին համարը զբողեցնեող գործիչների հետ: