«Յուվենտուսն» ու «Ինտերը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)
10/12/2017 01:40

Նմանատիպ
Իտալիայի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց Յուվենտուս» մարզադաշտում․ գործող չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալեց ընթացիկ խաղարկության առաջատար «Ինտերին»։ Հանդիպումն ընթացավ Մասիմիլիանո Ալեգրիի սաների զգալի առավելությամբ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց՝ 0։0։
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» 40 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» 38 միավորով հավասարվել է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին», որը տուրի շրջանակում իր հանդիպումը («Ֆիորենտինայի» հետ) դեռ չի անցկացրել։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում