ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ս. Օհանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով’ որոշում եմ.
Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը: