Ծեծկռտուք մանչեսթերյան դերբիից հետո. շշով հարվածել են Մոուրինյուի գլխին

Նմանատիպ
Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղից (1:2) հետո «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի թունելում ծեծկռտուք է տեղի ունեցել:
Կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին դուր չի եկել, որ «քաղաքայինները» չափազանց բուռն են տոնել հաղթանակը, մասնավորապես հանդերձարանում բարձր երաժշտություն միացրել,- գրում է «The Telegraph»-ը:
Պորտուգալացին հյուրերից պահանջել է հարգանքով վերաբերվել մրցակցին, սակայն նրա ու դարպասապահ Էդերսոնի միջև վիճաբանություն է սկսվել: Նրանք պորտուգալերեն բղավել են միմյանց վրա, ապա վիճաբանությանը միացել են մյուս ֆուտբոլիստները:
Արդյունքում, Մոուրինյուի գլխին հարվածել են պլաստիկ շշով և նրա վրա կաթ լցրել: «Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Միկել Արտետան դեմքին հարված է ստացել ու նրա հոնքից արնահոսություն է սկսվել: Վիճաբանությանն ակտիվ մասնակցություն է ունեցել ՄՅՈւ-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Կոնֆլիկտը հաջողվել է հանդարտեցնել միայն անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում